Բիլ Գեյթս․ Հուսամ՝ աշխարհը կորոնավիրուսից դասեր կքաղի27 մայիսի 2020 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հուսով է, որ մարդիկ կորոնավիրուսի պանդեմիայից դասեր կքաղեն, փոխանցում է Vox-ը։ «Ես հուսով եմ, որ կորոնավիրուսի պանդեմիան կմիավորի ամբողջ աշխարհի մարդկանց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մենք հաջողությամբ կարողացել ենք խուսափել այլ համաշխարհային պատերազմներից։ Եվ դա ֆենոմենալ է»,- նշել է Գեյթսը։ Նրա խոսքով՝ այդ գործում աշխարհին օգնել են միջազգային ինստիտուտները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, առողջապահության ոլորտում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Գեյթսը նաև բացատրել է պանդեմիայի պատճառով Եվրոպական երկրների և ԱՄՆ-ի խնդիրների պատճառները։ Ըստ նրա՝ ասիական երկրները, ինչպես օրինակ՝ Թայվանը, Հրվ․ Կորեան, ավելի լավ են հաղթահարում համաճարակը, քանի որ նախկինում բախվել են այդ խնդրին։ Գեյթսի կարծիքով՝ պանդեմիան ավելի դժվար կհաղթահարեն զարգացող երկրները, քանի որ դրանց բնակչության առաջ այլ լուրջ խնդիրներ էլ կան․ սննդի խնդիրը, մեկուսացումը, բժշկությունը և այլն։ Նա ընդգծել է, որ նման պարագայում կարևոր է հասկանալ գիտության զարգացման կարևորությունը և օգտագործել այն՝ ապագայի համաճարակների դեմ։ Բիլ Գեյթսի անունը հաճախ են կապում կորոնավիրուսի ծագման, պատվաստանյութերի ստեղծման, «չիպավորման» և դավադրության այլ տեսությունների հետ։ Microsoft-ի հիմնադիրը պատվաստանյութերի, թեստավորման և բուժման ոլորտներում փորձագետ է։ Գեյթսն ու կինը՝ Մելինդան, ֆոնդ են հիմնադրել, որի միջոցով նրանք փորձում են պայքարել մալարիայի, ՄԻԱՎ-ի, պոլիմելիտի դեմ։ Մայիսի 27-ի դրությամբ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվաել է 5․6 մլն մարդ, 350,000-ից ավելի մարդ մահացել է, բուժվել է մոտ 2.3 մլն մարդ։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |