Թանդիլյանը՝ գույքահարկի մասին․ Հարկ չվճարող 580,000 քաղաքացի կսկսի վճարել, սոցխնդիրներ կլինեն28 մայիսի 2020 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքի փոփոխությունների և գույքահարկի բարձրացմաման պատճառով՝ 580,000 քաղաքացի սկսելու է հարկ վճարել, ինչը չի անում այժմ, այն բերելու է հավելյալ սոցիալական խնդիրներ, պետական համակարգում ավելացնելու է վարչարարությունը, աշխատակիցների քանակը, հայտարարել է Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Մայիսի 27-ին Կառավարությունն ընդունել է հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի։ Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: «Բազմիցս խոսվող շքեղ առանձնատների մասով չկա որևէ հավելյալ փոփոխություն՝ առավելագույն շեմը 100 մլն դրամ է 1% դրույքաչափով, որի արդյունքում չկա որևէ տարբերություն Կենտրոնի բնակարանի և շքեղ առանձատների միջև»,-գրել է Թանդիլյանը։ Պատգամավորը նշել է, որ պատրաստվում է առաջարկ ներկայացնել շքեղ գույքերի համար գույքահարկի դրույքաչափը կտրուկ բարձրացնելու և չհարկվող շեմի համակարգի մասով։ Թանդիլյանի խոսքով, եթե Կառավարությունը չներառի սոցիալական կոմպոնենտ, ապա այս «հեղափոխական օրենքը պատուհաս է դառնալու հասարակության համար»։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |