AAA. «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավն ի վերջո կհանգեցնի նրան, որ Թուրքիան վերջապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը20 հունվարի 2009 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) հարգել է հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը: Վերջինս թուրք ազգայնամոլի կողմից սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում: Այդ մասին PanARMERNIAN.Net-ին հաղորդել են AAA -ում: Ինչպես հայտնել է AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին, այսօր Թուրքիայում հայերի եւ այլ ազգային փոքրամասնությունների գոյությունը վտանգված է: «Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը, որի համաձայն ժամանակին դատվել էր նաեւ Հրանտ Դինքը, շարունակում է մնալ ժամանակակից Թուրքիայում խոսքի ազատության բացակայության գլխավոր գործոնը»,- նշել է նա:AAA -ն հիշեցնում է, որ ԱՄՆ ընտրված փոխնախագահ Ջո Բայդենը Ստամբուլում Դինքի սպանությունից անմիջապես հետո ԱՄՆ Սենատում ներկայացրեց N65 բանաձեւը, որը քննադատում էր Հրանտ Դինքի սպանությունը: Բանաձեւում պարունակվում է թուրքական կառավարությանն ուղղված կոչ` վերացնելու խոսքի ազատությունն արգելակող հոդվածը: Խոսելով թուրք մտավորականության «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի մասին, որն արդեն հավաքել է 27 775 ստորագրություն, Բրայան Արդունին ընդգծեց, որ այն հանդիսանում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման անդառնալի գործընթացի շարունակությունը: «Թուրքական հասարակության կողմից ներողություն հայցելն առաջին քայլն է, որն անպայման կհանգեցնի նրան, որ Թուրքիան վերջապես դեմ առ դեմ կհանդիպի իր անցյալի հետ եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Բրայան Արդունին: «Հայե'ր, ներե'ք մեզ» հանրագիրը Ինտերնետում տեղակայվել է դեկտեմբերի 15-ին եւ մեկ օրվա ընթացքում հավաքել ավելի քան 8 հազար ստորագրություն: Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |