Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին![]() 28 մայիսի 2020 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները կարծում են, որ աշնանը կորոնավիրուսի տարածման նոր ալիք կլինի։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում։ «Կորոնավիրուսին հակազդեցության շտաբը պարտավորեցրել է կառավարությանը պատրաստվել աշնանը սպասվող հիվանդության նոր ալիքին։ Մենք գործարկել ենք հնարավոր երկրորդ ալիքին պատրաստվելու բոլոր հնարավորութունները»,-ասել է Ռոուհանին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև նշել է, որ իշխանությունները մոտ են կորոնավիրուսի տարածումը երկրում զսպելուն։ Մայիսի 5-ին Ռոուհանին հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը կայունանում է, պիկը հաղթահարվել է, սակայն մինչ պանդեմիայի ավարտը դեռ շատ կա։ Իրանի իշխանությունները կորոնավիրուսի տարածման մասին հայտարարել են փետրվարի 19-ին։ Այդ օրվանից ի վեր հաստատվել է վարակի 141,000 դեպք, որից 7,500-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 111,000 մարդ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |