Boeing-ը վերսկսել է 737 Max ինքնաթիռների արտադրությունը![]() 28 մայիսի 2020 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Boeing ընկերությունը վերսկսել է 737 Max ինքնաթիռների արտադրությունը, որը կասեցվել էր երկու ավիավթարից հետո։ Այդ մասին ասվում է ավիաշինական ընկերության հայտարարության մեջ։ Նշվում է, որ արտադրությունը վերսկսվել է ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռենտոն քաղաքում գտնվող ավիագործարանում։ Արտադրությունը ցածր տեմպով է իրականացվելու։ Ընկերությունում դա բացատրել են նրանով, որ Boeing-ը «արտադրանքի որակի և աշատանքի անվտանգության բարձրացմանն ուղղված ավելի քան տասնյակ նախաձեռնություն է իրականացնում»,-գրում է «Վեդոմոստին»։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ մեխանիկներն ու ինժեներները 2020-ի հունվարից, երբ կասեցվեց օդանավի արտադրությունը, համագործակցել են ստանդարտացնելու համար աշխատանքային փաթեթները գործարանի ամեն մի օղակում։ Boeing 737 MAX-ի շահագործումը դադարեցվել է երկու ավիաաղետից հետո: 2019-ի մարտի 10-ին Եթովպիայում կործանվել էր Ethiopian Airlines-ի Boeing 737 MAX 8-ը՝ զոհվել էր 157 մարդ: 2018-ի հոկտեմբերի 29-ին վթարվել էր Lion Air-ի նույն մոդելի ինքնանթիռն Ինդոնեզիայում՝ զոհվել էր 189 մարդ: Boeing-ի ղեկավարությունը խոստովանել է, որ երկու դեպքում էլ ինքնաթիռներում, վթարից առաջ, մանևրելու բնութագրերի բարելավման համակարգի խափանում է եղել: Դրանից հետո բազում երկրներ, այդ թվում ՌԴ-ն, ԱՄՆ-ն, ԵՄ երկրներն անվտանգության նկատառումներով դադարեցրել են այդ սերիայի ինքնաթիռների շահագործումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |