Ամերիկաբնակ Բրյուս Պողոսյանը ՊՆ նախարարին 1920թ․ փաստաթուղթ է փոխանցել28 մայիսի 2020 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱՄՆ-ում բնակվող Բրյուս Պողոսյանի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցած փաստաթղթի լուսանկարը: Բրյուս Պողոսյանն այն գտել է իր պապի՝ Խաչատուր Պողոսյանի անձնական արխիվում։ «Հարյուր տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարարությանը կատարած 75 ԱՄՆ դոլարի նվիրատվության ստացականն է, որը հայկական բանակին աջակցելու, սատարելու պատմական վառ օրինակ է»,-ասվում է գրառման մեջ։ ՊՆ խոսնակը խնդրել է այն անձանց, որոնք ունեն Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարարությանը կատարած նվիրատվության նմանօրինակ փաստաթուղթ, հրապարակել այն մեկնաբանությունների դաշտում։ Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը` 102-ամյակը։ Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում։ Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |