Վրաստանը պատրաստ է օգնել ՀՀ-ին Covid-19-ի դեմ պայքարում, եթե կարիք լինի![]() 29 մայիսի 2020 - 00:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը պատրաստ է թեստավորման և այլ հարցերով օգնել Հայաստանի նմանատիպ կենտրոնին, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի։ Այս մասին է հայտարարել կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, հայտնում էApsny․ge-ն։ «Ինչը վերաբերվում է բուժմանը, վստահ եմ` կառավարությունը չի մերժի, սակայն դրա համար պիտի ՀՀ ԱՆ դիմումը լինի», - նշել է նա։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին ու դրան հետևած վրացական կողմի արձագանքների հետ կապված պատմությունը Գամկրելիձեն փոքր թյուրիմածություն է որակել։ «Մենք եղբայրական ազգեր ենք, միշտ օգնում ենք իրար, լավ հարաբերություններ ունենք ՀՀ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի հետ», - նշել է նա։ Գամկրելիձեն ընդգծել է, որ երկրները հաճախ են փոխանակվել տարբեր դեղամիջոցներով ու պատվաստանյութերով, երբ դրա անհրաժեշտությունն էր լինում։ 2019-ի փետրվարին ՀՀ-ն կարմրուկի 30 հազարպատվաստանյութի դոզա էր փոխանցել Վրաստանին՝ հիվանդության բռնկման ժամանակ։ ՀՀ-ում մայիսի 28-ի դրությամբ գրեթե 4800 կորոնավիրուսով ակտիվ հիվանդ կա։ Վրաստանում ակտիվ դեպքերը մոտ 150-ն են։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |