Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի ազատում29 մայիսի 2020 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավոման բանակցությունների առարկան կարգավորման փուլային տարբերակն է։ «Այսօր բանակցությունների սեղանի շուրջ փուլային տարբերակն է քննարկվում։ Չնայած ՀՀ ղեկավարությունն իր պաշտոնական պոպուլիստական հայտարարություններում փորձում է ժխտել դա, սակայն, ըստ էության, բանակցությունների շրջանակում քննարկվում է հենց փուլային լուծման տարբերակը։ Այլ լուծում հնարավոր չէ։ Ի՞նչ է դա նշանակում։ Առաջին փուլում՝ հողերի մի մասի ազատում։ Այլ տարբերակ լինել չի կարող»,- ասել է Ալիևը տեղահանվածների համար բնակելի համալիրի բացման ժամանակ, գրում է Interfax.az-ը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» պետք է վերականգնվի։ «Եվ մենք դա կանենք։ Թող ոչ ոք չկասկածի։ Ուղղակի հարցը լուծելու համար պետք է ավելի ուժեղ լինենք, ճիշտ գնահատենք ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը․․․ Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ, և բացականչական նշան»,- ասել է Ալիևը։ Նա նաև ասել է, որ երբ 1980-ականներին հոր հետ եղել է Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում և Շուշիում, այնտեղ ոչ մի խնդիր չի եղել։ «Իմ աչքի առաջ հայերը զգաստ էին կանգնում Հեյդար Ալիևի առջև և ողջունում նրան»,- ասել է Ալիևը, գրում է Haqqin.az-ը։ Ալիևն ասել է նաև, որ 20-րդ դարի սկզբին «ադրբեջանցիների հինավուրց քաղաք Իրեվանը տվեցին Հայաստանին և դա չի կարելի ներել»։ Ավելի վաղ թուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) 7-րդ գագաթաժողովին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ ասել էր, թե թե «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |