Կամո Աղաջանյանը` Արցախի ԱԱԾ տնօրեն![]() 29 մայիսի 2020 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել Կամո Աղաջանյանը։ Այդ մասին, ի թվս այլ նշանակումների, ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ներկայացրել է Աղաջանյանին՝ նշելով, որ վերջինս Արցախյան պատերազմի երիտասարդ լեգենդար հրամանատարներից է։ Կամո Աղաջանյանը «Մարտական խաչի» եռակի ասպետ է, երկուսը՝ Արցախի, մեկը՝ Հայաստանի։ Նա զբաղեցրել է գումարտակի, գնդի, դիվիզիայի, կորպուսի հրամանատարների և ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնները, եղել է ոստիկանության պետի տեղակալ: Հարությունյանը հավելել է, որ նոր որակական փոփոխություններ է ակնկալում։ Արցախի նախագահը հայտարարել է նաև, որ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, իսկ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կշարունակի պաշտոնավարել։ Արցախում ապրիլի 14-ին ընտրությունների երկրորդ փուլով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |