Քոչարյանը մինչև համավարակի ավարտը հիվանդանոցում կմնա![]() 29 մայիսի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Վարչական դատարանը բավարարել է պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, տեղեկացնում է Քոչարյանի պաշտպանական խումբը։ Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։ Մայիսի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է մայիսի 12-ի առավոտյան, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում։ Վեց ամսում սա երրորդ վիրահատությունն է՝ կապված առողջական նույն խնդրի հետ։ Մայիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժել է Քոչարյանին ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |