Կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի![]() 29 մայիսի 2020 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ու անվտանգության նկատառումներից ելնելով, Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը փակ կլինի։ «Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրն այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է Կենդանաբանական այգու հաղորդագրության մեջ։ Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8676-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 460-ով: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 120 է, այլ պատճառով՝ 45։ Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 316-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 17 պացիենտ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |