Covid-19-ով հիվանդի մոտ ծխելու ցանկությունը կարող է վերանալ29 մայիսի 2020 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Covid-19-ով կամ թոքաբորբ առաջացնող այլ հիվանդությամբ վարակվածի մոտ ծխելու ցանկությունը վերանում է։ Այդ մասին հայտարարել է հոգեբույժ-նակոլոգ Ալեքսեյ Սմիշլյաևը։ Նա հավելել է, որ հետագայում պացիենտը կարող է ընդհանրապես հրաժարվել այդ վատ սովորությունից, թեև դա ոչ բոլորին է վերաբերում։ Սմիշլյաևն ասել է, որ ծխելու տևական սովորությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել կորոնավիրուսով վարակված անձի մոտ, քանի որ Covid-19-ն առաջին հերթին թոքերն է ախտահարում, ասել է նա Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում։ «Կորոնավիրուսի բարդությունները ծանր թոքաբորբ են առաջացնում։ Դա թոքային հյուսվածքի բորբոքումն ու գազափոխանակման խախտումն է։ Այստեղից էլ բոլոր բարդություններն են, այդ թվում՝ մահվան ելքով։ Ծխելը նույնպես ազդում է թոքերի վրա և նվազեցնում գազափոխանակությունը՝ թթվածնի պակաս առաջացնելով։ Թոքաբորբի դեպքում ծխելը հակացուցված է»,- ասել է նա։ Մասնագետը նշել է նաև, որ օրգանիզմը գոյատևելու համար ինչ-որ փոխհատուցում է ընտրում։ «Տվյալ դեպքում ծխելուց հրաժարվելը կարող է ապրելու համար անհրաժեշտ կոմպենսատոր եղանակը լինել։ Մյուս կողմից՝ բնակչության զգալի մասը հոգեբանական կախվածություն ունի ծխելուց։ Ես ենթադրում եմ, որ ծխողների քանակը կնվազի, բայց ոչ շեշտակի»,- ասել է նա։ Կորոնավիրուսն աշխարհում հայտնաբերվել է ավելի քան 5․8 մլն մարդու մոտ, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի։ ՌԴ-ն վարակակիրների ընդհանուր թվով 3-րդն է աշխարհում ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |