ԱԻՆ․ Ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրեր տարածելու հիմք չկա![]() 29 մայիսի 2020 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, անդրադառնալով ուժեղ երկրաշարժի մասին լուրերին, հայտարարել է, որ նման տեղեկատվություն տարածելու համար որևէ հիմք չկա։ Նշվում է, որ համացանցում լուրեր են տարածվել ՀՀ-ում ուժեղ երկրաշարժ զգալու վերաբերյալ: «ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվության համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020-ի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում։ Այն զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն»,- ասվում է հայտարարության մեջ։ ԱԻՆ-ը խնդրում է հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |