Փաշինյան․ Վիճակը վատանում է, այս տեմպով՝ 1 մլն բնակչության դեպքերով կհասնենք Իտալիային![]() 29 մայիսի 2020 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում շարունակում է վատթարանալ, Հայաստանը 1 մլն բնակչությանը բաժին ընկնող դեպքերով արդեն անցել է Իրանի և Ֆրանսիայի ցուցնաիշներն ու հասել ՌԴ-ին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նման տեմպով շուտով կհասնենք Իտալիայի ցուցանիշին։ «Համաճարակի տարածման այսպիսի տեմպն ինքնաբերաբար բերում է ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի, մահացության աճի։ Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և քաղաքացիների կողմից՝ համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերելը»,- ասել է վարչապետը։ Փաշինյանը կոչ է արել կրել դիմակներ՝ նշելով, որ դրանք կարող են կյանքեր փրկել։ Նա նշել է, որ այս հարցում ամբողջ աշխարհում շփոթություն է եղել, այս պարագայում բոլորը սովորում են համավարակի դեմ արդյունավետ պայքարի միջոցները։ Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8676-ի, վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 120 է, առողջացել է 3297 պացիենտ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |