ՀՀ-ում կորոնավիրուսի 251 նոր դեպք կա ու 10 մահ30 մայիսի 2020 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8927 –ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 251-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ելքով ևս 10 դեպք է գրանցվել, որոնցից 7-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 127 է, այլ պատճառով՝ 48։ «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշել են ԱՆ-ից: Դուրս է գրվել ևս 20 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3317 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 57,081 թեստավորում: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 29-ի դրությամբկորոնավիրուսով վարակված պացիենտներից 316-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 17 պացիենտ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |