Վարչապետ․ Ֆիզանձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու ժամանակն է30 մայիսի 2020 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում համակարգի ներդրման քննարկման ժամանակ։ Նա ասել է, որ փոփոխություններն արվում են պետության ներուժը մեծացնելու համար։ «Փոփոխության պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները։ Փոփոխության պետք է ենթարկվեն մեր պատկերացումները ՀՀ բյուջեի մասին։ Դա այն համախառն գումարն է, այն ազգային-պետական գրպանն է, որտեղ կուտակվում են և որից ծախսվում են միջոցները։ Պետք է արձանագրենք, որ հարցերի լուծման ժամանակը, արագությունը, որակը կախված է նրանից, թե մեր պետությունն ինչ պոտենցիալ ունի, ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում կառավարությունն ու քաղաքացիները» ,-ասել է նա։ Այդ տեսակետից վարչապետը 2 փոփոխություն է կարևորել․ 1-ը՝ գույքահարակի նոր համակարգը և 2-ը՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը։ Ըստ Փաշինյանի` դա թույլ կտա հստակ պարզել կարիքավորների քանակը և հասցեական դարձնել օգնությունը։ Մայիսի 27-ին Կառավարությունն ընդունել է հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի։ Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |