Վրաստանը ՀՀ-ին տեղական արտադրության 4000 դիմակ է նվիրել![]() 30 մայիսի 2020 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը ՀՀ-ին տեղական արտադրության 4000 բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի Գործընկերային հիմնադրամի մամուլի ծառայությունը։ Հայաստան ուղարկված դիմակները New Technologie Impex ընկերության արտադրանքի առաջին խմբաքանակներից են։ Ընկերությունը բացվել է հիմնադրամի աջակցությամբ։ Ինչպես ասել են կազմակերպությունում, «ի նշան բազմամյա բարեկամության և գործակցության» Վրաստանի դեսպանի միջոցով դիմակներն ուղարկվել են ՀՀ նախագահին և առողջապահության նախարարին, ինչպե նաև գործարար և կառավարական շրջանակների ներկայացուցիչներին, գրում է «Նովոստի Գրուզիան»։ Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել օգնության համար, դիմակները բաժանվել են բուժանձնակազմին։ New Technologie Impex ընկերությունում դիմակները պատրաստվում են եվրոպական տեխնոլոգիաներով։ Լրիվ հզորությամբ աշխատելու դեպքում ձեռնարկությունը կարող է ամսական 12 մլն դիմակ արտադրել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |