Ոստիկանությունն արգելափակել է դեպի Ղալթաղչիի Սբ Հովհաննես ճանապարհները30 մայիսի 2020 - 21:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ արգելափակել է հայտնի ուխտատեղի` Հարթագյուղի (առավել տարածված անվանումը՝ Ղալթաղչիի) Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները մարդկային մեծ կուտակումների պատճառով։ Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանել հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը։ Բացի այդ, անտեսվել է հանգստյան օրերին ուխտագնացություններից ու տեսարժան վայրեր գնալուց զերծ մնալու կոչը։ «Վերոնշյալը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել արգելափակել մատուռ տանող ճանապարհները... Հայցում ենք բոլոր ուխտագնացների ներողամտությունը։ Այս ժամանակավոր որոշումը կայացվել է բոլորիս առողջությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով», - ասվում է հայտարարությունում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |