ՀՀ-ում 1 օրում վարակման 355 նոր դեպք է գրանցվել ու 6 մահ

ՀՀ-ում 1 օրում վարակման 355 նոր դեպք է գրանցվել ու 6 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 9282-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 355-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կոորնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 131 դեպք կա, այլ պատճառով՝ 50։

Ապաքինվել է ևս 69 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 3386 է։ Փաստացի բուժվողների թիվը 5715 է։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 58,065 անձ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---