Փաշինյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 1 հունիսի 2020 - 10:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ինքը վարչապետը։ Նա հավելել է, որ իր թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Դրական են նաև նրա ընտանիքի անդամների թեստերը։ Որևէ ախտանշան չի ունեցել, քանի որ մտադիր էր առաջնագիծ մեկնել, որոշել է թեստավորվել և արդյունքը դրական է եղել։ Փաշինյանն ասել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր ջերմաչափվել է և ջերմություն չի ունեցել։ «Ակնհյատ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից։ Իսկ ես կռահում եմ, որ վարակվել եմ աշխատաքային խորհրդակցությունների ընթացքում։ Խորհրդակցություններից մեկի ժամանակ նկատեցի, որ ջրի բաժակը, որը դրվում է այդ դեպքերում սեղանին, տեղադրվում է առանց ձեռնոցի։ Անմիջապես դիտողություն արեցի, սակայն, ենթադրում եմ, որ մինչ այդ էլ այդպես է արվել։ Այդ աշխատողի, մատուցողի մոտ հաստատվել է վարակը։ Սա է ամբողջ պատմությունը»,- ասել է վարչապետը։
Նա նաև կոչ է արել բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները։ «Առնվազն կառավարությունում ինձնից մարդ չի վարակվել, կամ՝ հնարավորինս քիչ է վարակվել»,- ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ համաճարակի դեմ պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը նույնն են մնում՝ զուգահեռ ապրել կորոնավիրուսի հետ։ Ըստ Փաշինյանի՝ ամենամեծ մտահոգությունն այն է, որ տատիկ-պապիկներին վարակած չլինեն, նա կրկին կոչ է արել պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները՝ դիմակով և ձեռնոցներով։ Փաշինյանը հայտարարել է նաև, որ ինքնամեկուսացել է և կաշխտի կառավարական առանձնատնից, որտեղ կան բոլոր պայմաններն աշխատանքի համար։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |