Երևան-Նուր-Սուլթան չվերթը կարող է կայանալ հունիսի 2-ին![]() 1 հունիսի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Նախնական տվյալով՝ SCAT ավիաընկերության՝ Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան կոմերցիոն հիմունքով չարթերային չվերթը կարող է կայանալ հունիսի 2-ի կեսօրին, փոխանցում է Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը։ «Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն: ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։ Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում են նախապես հայտնել իրենց ինքնամեկուսացման հասցեները՝ տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին (armkazakhstanembassy@mfa.am) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։ Դեսպանությունից հայտնում են, որ չվերթի նախնական տվյալների փոփոխման դեպքում իրենք պատասխանատվություն չեն կրում։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ամբողջ աշխարհում ավիահաղորդակցությունը կատարվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրի մեկնել Չինաստան, սակայն հորդորել էին այդ երկիր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |