Մարուքյանը գույքահարկի բարձրացման դեմ օնլայն ցույցի կոչ է արել 1 հունիսի 2020 - 11:22 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առցանց ցույցի կոչ է արել ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ հորդորելով բողոքել գույքահարկի բարձրացման դեմ։ Նա ասել է, թե իշխանությունները, կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ճգնաժամի դեմ պայքարը թողած, զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա։ Մարուքյանն ասել է, որ դա րավում է այն պայմաններում, երբ պարզ չէ, թե երբ կավարտվի ճգնաժամը, թե ինչպես ենք դուրս գալու և ինչպիսին կլինի անշարժ գույքի շուկան համաճարակից հետո։ «Եկեք օնլայն ցույց անենք այս նախագծի դեմ, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում քաղաքացիների վրա հարկային բեռ է ավելացնում»,- ասել է նա՝ հորդորելով կիսվել տեսանյութով և կարծիք հայտնել՝ թե ինչու են դեմ նախաձեռնությանը։ Մայիսի 27-ին Կառավարությունն ընդունել է հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշման նախագիծը: Ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի։ Ներկայումս մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Կառավարության այս որոշումը քննադատության առիթ է դարձել սոցցանցերի որոշ օգտատերերի և ընդդիմության մոտ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |