ՀԱՊԿ խորհրդարանական պատվիրակությունները կհանդիպեն Մոսկվայում

PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին Մոսկվայում ,ՀԱՊԿ Քարտուղարությունում տեղի կունենա Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը: Սա ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդիր մարմինների առաջին հանդիպումն է արտաքին քաղաքականության գործունեության համակարգման շրջանակներում: Խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները կհանդիպեն ճշտելու համար իրենց դիրքորոշումները ԵԱՀԿ ԽՎ նիստից առաջ, կարծիքներ փոխանակելու եւ անհրաժեշտության դեպքում ընդհանուր դիրքորոշում մշակելու նպատակով:



ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը տեղի կունենա փետրվարի երկրորդ կեսին Վիեննայում: Ինչպես ակնկալվում է, օրակարգում կլինեն հարցեր Հյուսիսային Կովկասի իրավիճակի, ԵՍՍՍՊ-ի հետ կապված, «գազի» խնդիրներին վերաբերող հարցեր, հաղորդում է Հայաստանում ՀԱՊԿ ազգային ներկայացուցչությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---