Դավթյան․ Հետևողականորեն բացահայտելու ենք քրենթամշակույթին հարող անձանց![]() 1 հունիսի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Քրեական ենթամշակույթի առկայությունն ակնհայտ բացասական ազդեցություն է ունենում՝ լուրջ խնդիրներ ստեղծելով հանցագործությունների բացահայտման գործում, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` Ազգային ժողովում ներկայացնելով դատախազության գործունեության մասին 2019-ի հաղորդումը։ Դավթյանը նշել է, որ քրեական ենթամշակույթին հարող անձանց բացահայտման հարցում խիստ և հետևողական են լինելու: Նրա խոսքով՝ հանցավոր ենթամշակույթին առնչվող դրսևորումները քրեականացնելուն հակառակ կարծիք լինել չի կարող և այն ունենալու է «գաղափարական ազդեցություն և անգնհատելի արժեք»: «Քրեական ենթամշակույթին առնչվող դեպքերը, այսպես ասած, «փնջային» դրսևորում են ունենում: Մենք ունենք հարուցված 5 քրեական գործ՝ այդ հանցակազմի շրջանակում, որտեղ ևս կունենանք արդյունքներ»,- ասել է նա՝ հավելելով, որ 10 հոգու «փջային» սխեմայով մի գործ բացահայտելու համար իրենցից լայնածավալ ջանքեր և երկու ամիս ժամկետ են պահանջվել: 2020-ի հունվարին ՀՀ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է քրենթամշակույթ կրողների մասին օրենքը։ Կառավարության հեղինակած օրենքով՝ քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն 7-10 տարի ժամկետով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |