Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական է![]() 1 հունիսի 2020 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կորոնավիրուսի PCR թեստի արդյունքը բացասական է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,-ասվում է գրառման մեջ: Մինչ այդ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ էր հանձնել՝ նույնպես բացասական արդյունքով։ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել: Հունիսի 1-ի դրությամբ Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում այսպիսով 43 է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |