Լուկաշենկո․ Փաշինյաններ ու Զելենսկիներ Բելառուսում չկան![]() 1 հունիսի 2020 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք չէ իրավիճակը Բելառուսում համեմատել ՀՀ-ում և Ուկրաինայում ժամանակին տեղի ունեցածի հետ, իսկ Փաշինյաններ ու Զելենսկիներ երկրում չկան։ Այդ մասին նա խոսել է երկրի Անվտանգոթյան կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին և հայտարարելով, որ երկրում մայդան չի լինի, տեղեկացնում է Belta գործակալությունը։ Լուկաշենկոն հորդորել է զուգահեռներ չանցկացնել ՀՀ-ում և Ուկրաինայում իրադարձությունների հետ։ «Պետք չէ մեզ համեմատել, թե չէ հարևան երկրում գրում են, որ մեզ մոտ նոր Փաշինյաններ ու Զելենսկիներ են հայտնվել․․․ Իրավիճակը տարբեր կարող է լինել, բայց մեզ մոտ չկան Փաշինյաններ և Զելենսկիներ։ Ինչպես էլ ընթացած լինեն իրադարձությունները ՀՀ-ում կամ Ուկրաինայում, այնուամենայնիվ, նրանք տաղանդավոր մարդիկ են՝ և Զելենսկին, և Փաշինյանը։ Ես արդեն մոտիկից ծանոթ եմ նրանց։ Անկասկած, նրանք տաղանդավոր մարդիկ են, և գլխավորը՝ հայրենասեր։ Նրանք հավատարիմ են իրենց երկրներին»,- ասել է Լուկաշենկոն։ Նա հավելել է, որ երբեք թույլ չի տա իրավիճակի ապակայունացում երկրում։ Ըստ նրա՝ ամեն ինչ պետք է լինի ըստ օրենքի։ Նախագահական ընտրությունները Բելառուսում նախատեսված են 2020-ի օգոստոսի 9-ին։ Նախագահի պաշտոնը 1994-ից ի վեր զբաղեցնում է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա ընտրվել է նաև 2001, 2006, 2010 և 2015-ի նախագահական ընտրություններում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |