Հունիսի 1-ից Իրանի քաղաքացիները կարող են առանց վիզայի ՀՀ մուտք գործել![]() 1 հունիսի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - 2020թ․ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիներն իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան: 2020թ․ մայիսի 31-ին ավարտվել է 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը։ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչև 2020թ․ հունիսի 13-ը, հետևաբար դրանով պայմանավորված անձանց ՀՀ տարածք մուտքի և ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը, տեղեկացնում է ԱԳՆ-ն։ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում: Հունիսի 1-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակի կտրուկ աճ է գրանցվել՝ 2979 նոր դեպք է հաստատվել։ Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։ Իրանում կորոնավիրուսով վարակի ընդհանուր առմամբ 154,445 դեպք է գրանցվել։ Ապաքինվել է 121,004 մարդ, մահացել է 8 878-ը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |