Վրաստանի վարչապետը կոչ է արել դիմակ կրել 1 հունիսի 2020 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կոչ է արել բնակիչներին մշտապես բժշկական դիմակներ կրել՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը։ Նա հայտարարել է, որ վարակը ոչ մի տեղ չի անհետացել, հիվանդությունը չի սպառվել, ուստի դիմակ կրելը կնպաստի տարածման կանխարգելմանը՝ հատկապես հանրային վայրերում, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Բոլորս պետք է հասկանանք, որ վիրուսը դեռ հաղթահարված չէ, քանի որ դա անհնար է անել առանձին վերցրած երկրում՝ սա գլոբալ պանդեմիա է և հաղթանակ պետք է տոնի ամբողջ աշխարհը միասին։ Մեր խնդիրն է վիրուսի տարածման արդյունավետ վերահսկումը»,- ասել է նա։ Գախարիան հավելել է, որ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու է հաստատված բոլոր կանոնները պահպանելու համար։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 11 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը հասել է 794-ի։ Կորոնավիրուսից ապաքինվել է 624 մարդ, 12 պացիենտ մահացել է։ Կարանտինում 2494 մարդ կա, իսկ փաստացի բուժվում է 301-ը։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |