Թրամփը սպառնում է բանակի օգնությամբ ճնշել անկարգությունները

Թրամփը սպառնում է բանակի օգնությամբ ճնշել անկարգությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ներքին ահաբեկչություն» է անվանել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո երկրում շարունակվող անկարգությունները։ Նա սպառնացել է բանակի օգնությամբ ճնշել անկարգությունները։ Այդ մասին Թրամփն ասել է Սպիտակ տան առջև իր ելույթում։

«Եթե այս կամ այն քաղաքը, կամ նահանգը խուսափում է անհրաժեշտ միջոցներ կիրառել պաշտպանելու համար իր բնակիչներին, ապա ես կօգտագործեմ Զինված ուժերը և արագ կլուծեմ խնդիրը նրանց փոխարեն»,- ասել է Թրամփը:

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` ԱՄՆ նախագահն ավելի վաղ հորդորել էր նահանգապետերին ավելի կոշտ գործել ցուցարարների դեմ և ուժ կիրառել անկարգությունները զսպելու համար։

Ավելի վաղ ոստիկանությունը ցրել էր ուժի կիրառմամբ Սպիտակ տան մոտ կազմակերպված ցույցը՝ արցունքաբեր գազի և լուսաձայնային նռնակների կիրառմամբ։ Անկարգությունների պատաճռ է հանդիսացել 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը, որին բերման ենթարկելու ժամանակ խեղդամահ է արել ոստիկանը։ ԱՄՆ բազում քաղաքներում պարետային ժամ է գործում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---