Փորձաքննությունը հաստատել է՝ ԱՄՆ-ում աֆրոամերիկացուն խեղդել է ոստիկանը![]() 2 հունիսի 2020 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին խեղդամահ է արել ոստիկանը։ Այդ են վկայում դիահերձման պաշտոնական տվյալները, որոնք հրապարակվել են հունիսի 1-ին։ Փաստաթղթում աֆրոամերիկացու մահը որակվում է որպես սպանություն։ Միևնույն ժամանակ զեկույցում ասվում է, որ այս պարագայում այդ հասկացությունը չի հանդիսանում «մեղավորության կամ մտադրության» իրավաբանական սահմանում՝ իրավական գնահատականը պետք է տան դատական մարմինները, գրում է Deutsche Welle-ն։ Նույն օրը հրապարակվել են Ֆլոյդի ընտանիքի պատվերով կատարված դիահերձման արդյունքները։ Բժիշկները փաստել են, որ «մահը վրա է հասել տղամարդու պարանոցի և մեջքի շրջանում տևական սեղմման» արդյունքում։ Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին այն բանից հետո, երբ սպիտակամորթ ամերիկացի ոստիկանը գրեթե 10 րոպե խեղդել է նրան ծնկով՝ բերման ենթարկելիս։ 46-ամյա տղամարդը օգնության է կանչել մինչև գիտակցությունը կորցնելը։ Ոստիկանը ձերբակալվել է, նրան անզգուշությամբ սպանության մեղադրանք է առաջադրվել։ Միննեապոլիսում տեղի ունեցած այս ողբերգությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ երկրով մեկ։ Ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել և գործի է դրվել Ազգային գվարդիան։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |