Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները![]() 2 հունիսի 2020 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցում քննարկել են կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակն ու մտքեր փոխանակել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բելառուսի նախագահի նախաձեռնությամբ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են երկու երկրում տիրող իրավիճակը, փոխանակվել ձեռնարկված քայլերի և ձեռք բերված փորձի մասին տեղեկատվությամբ: Զրույցի վերջում նախագահ Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել վարչապետ Փաշինյանին և նրա ընտանիքին՝ հույս հայտնելով, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը և, ինչպես նախկինում, դեմ առ դեմ հանդիպել: Ընթերցեք նաև․ Լուկաշենկո․ Փաշինյաններ ու Զելենսկիներ Բելառուսում չկան ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |