Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովը համոզված է, որ Օբաման աջակցելու է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովը (ACA) շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային նրա երդման արարողության առթիվ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ACA-յում, նամակում, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ հայկական համայնքը պատրաստ է Հայաստանի եւ Ամերիկայի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը լուծելու համար աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ: Ձեր նախընտրական քարոզարշավի ընթացքում Դուք հանդես էիք գալիս հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման օգտին: Մենք համոզված ենք, որ Դուք հետագայում էլ կշարունակեք աջակցել Հայաստանի անվտանգության ապահովմանը եւ առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի արգելափակման վերացմանը, ինչպես նաեւ կօժանդակեք Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծումը` հիմնվելով ժողովրդավարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»:



«Մենք հույս ունենք սերտ կապեր հաստատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ եւ նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը»,- հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովի նախագահ Վազգեն Խոդանյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---