Հայկական ավիաընկերություններին արգելել են թռչել դեպի Եվրոպա![]() 2 հունիսի 2020 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հայկական բոլոր ավիաընկերություններին արգելվել է թռչել Եվրոպա, հայտնում են Եվրահանձնաժողովից։ Ավիաընկերություններին առաջարկվել է օգտվել անձնակազմ և ինքնաթիռ վարձակալելու և միայն այդ տարբերակով թռիչքներ իրականացնելու հնարավորությունից (wet-leased)։ Ինքնաթիռներն ու օդաչուները թռիչքներ իրականացնելու հնարավորություն չեն ունենա։ Որոշումը կայացվել է Եվրահանձնաժողովի՝ հունիսի 2-ին հրապարակած «սև ցուցակի» (EU Air Safety List) հիման վրա, որը ներառում է այն երկրներն ու կոնկրետ ավիաընկերությունները, որոնց ինքնաթիռները կամ չունեն իրավունք մտնելու ԵՄ օդային տարածք, կամ դրանց վերաբերյալ գործում են կոնկրետ սահմանափակումներ։ Համաձայն հրապարակված ցանկի՝ հայկական բոլոր ավիաընկերություններին արգելվում է ԵՄ թռիչքներ իրականացնել, քանի որ դրանք չեն համապատասխանում միջազգային անվտանգային չափորոշիչներին։ Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia ավիաընկերությունները և Skyball-ը։ Ավելի վաղ ժամանակավորապես սահմանափակվել էր 2 ավիաընկերության՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը։ Նշվում էր, որ Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությանը հորդորել էին վերանայել 2 ավիաընկերության՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |