ԱԱԾ-ն բացահայտել է բակում Հունիսի 1-ը նշածների ինքնությունը![]() 2 հունիսի 2020 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է Երեխաների պաշտպանության օրվա՝ Հունիսի 1-ի առիթով Շենգավիթում մի քանի շենքերի բնակիչների կազմակերպած միջոցառման մասնակիցների ինքնությունը, Ոստիկանությունը նրանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցել: ԱԱԾ-ից հայտնում են, որ տոնական միջոցառմանը մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ երեխաներ և ծնողներ, նրանք անտեսել են պարետատան ցուցումները։ ԱԱԾ-ն հորդորում է ցուցաբերել անձնական պատասխանատվություն, խուսափել հանրային միջոցառումների կազմակերպումից և խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնները։ Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |