Փաշինյան․ Covid-19-ի դեմ պայքարում իշխանության ծագումնաբանությունն աշխատում է մեր դեմ![]() 2 հունիսի 2020 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում շարունակում է ահագնանալ, երկրում հիմնական խնդիրը հակահամաճարակային կանոնները չպահպանելն է, այնինչ ցուցումներին հետևելու դեպքում վարակակիրների թիվը կարող է նվազել և զրոյանալ։ «Մեր իշխանության ծագումնաբանությունն այս իրավիճակում, ըստ էության, աշխատում է մեր դեմ, ՀՀ-ում 2018-ի իրադարձություններից հետո վախի մթնոլորտը չեզոքացել է, բայց դրա փոխարեն, ցավոք սրտի, օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի չի հասել»,-ասել է նա՝ հավելելով, որ կանոնների պահպանման հետ կապված վարչարարությունը ևս խիստ չէ։ Վարչապետը նշել է, որ կանոնները չպահպանելու պատճառով ՀՀ-ն կարող է գնալ արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով և երկիրը ենթարկելով «նոր սոցիալ-տնտեսական ցնցումների» կամ պարզապես բոլորը կարող են իրար հետ համագործակցելով հսկողության տակ առնել իրավիճակը։ Փաշինյանն ասել է, որ իրավապահ մարմիններին հանձնարարվել է խիստ լինել հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելիս։ Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |