16,000 հայ ՌԴ-ում սպասում է ՀՀ վերադառնալուն

16,000 հայ ՌԴ-ում սպասում է ՀՀ վերադառնալուն

PanARMENIAN.Net - ՌԴ-ից Հայաստան իրականացվող չարտերային չվերթերով հայրենիք վերադարձի ցանկություն հայտնած քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-հայտերը հունիսի 1-ի դրությամբ գերազանցել են 16,000-ը։ Այս մասին է հայտնում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։

Ըստ դեսպանության` մշակված և հրապարակած քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է 4300-ը։ Մյուս դիմումատուների տվյալները շարունակ մշակվում և վերստուգվում են՝ ըստ գործող կարգի հետագա հրապարակման համար։ Դիմումատուների մեծաթիվ լինելու և շարունակ նոր հայտեր ստանալու հանգամանքից ելնելով՝ այս գործընթացը պահանջում է ավելի երկար ժամանակ։

Չարտերային չվերթերով Հայաստան վերադարձի առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---