Կորոնավիրուսի 36 դեպք՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայում![]() 3 հունիսի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի դեպքերը հասել են 36-ի, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ այդ ավտոբուսը տեսաք, որ «Գլորիայի» աշխատողներին տանում էր տուն, այնտեղ 36 հաստատված դեպք կա։ Ֆաբրիկայի տնօրինությանը 4-5 անգամ զգուշացրել, է հետո՞։ Ասենք լավ՝ մտանք, ի՞նչ անենք, ծեծե՞նք, ինչի համար ծեծենք, որ մարդը իր կյանքի համար լուրջ չի վերաբերո՞ւմ»,- ասել է վարչապետը։ Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ֆաբրիկայի աշխատողներին տեղափոխող ավտոբուսի նկարը։ Լուսանկարին կից նա գրել էր. «Ահա ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»: Հունիսի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 10,524-ի, 3454 մարդ առողջացել է։ Վիրուսից մահացել է 170 մարդ, մահվան դեպքերն այլ պատճառով 59-նն են։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |