ԱԺ-ն իրավունք է ստացել ԱԴ ժամանակ չեղարկել հանրաքվեները. Օրենքն ընդունվել է![]() 3 հունիսի 2020 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով խորհրդարանն իրավունք է ստանում չեղարկել հանրաքվեն, եթե այն նշանակվել է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելուց առաջ: Օրենքով սահմանվում է, որ եթե մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովը չի չեղարկել հանրաքվեն, ապա դրա գործընթացը վերսկսվում է ըստ այդ օրենքով սահմանված ժամանակացույցի: Օրենքը խորհրդարան է ներկայացրել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նախագծին կողմ է քվեարկել 82, դեմ՝ 17 պատգամավոր։ Քվեարկությանը չի մասնակցել «Լուսավոր Հայաստանը»: Հայաստանում ապրիլի 5-ին պետք է անցկացվեր սահմանադրական հանրաքվե, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությամբ անորոշ Ժամանակով հետաձգվել էր։ Կառավարությունը խորհրդակցության նպատակով դիմել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի հանրաքվեով վիճարկվող հարցը խորհրդարանի մակարդակով լուծելու տարբերակներ գտնի: Հանրաքվեով որոշվելու էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նախորդ իշխանությունների կողմից ընտրված մյուս դատավորների լիազորությունների դադարեցման հարցը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |