Իրավապահները բաժնետոմսերի սեփականատերերի մասին տեղեկատվություն կստանան 3 հունիսի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով ՀՀ գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, ՏՄՊՊՀ-ն, ՊԵԿ-ը և Ոստիկանությունը հասանելիություն են ստանում ընկերությունների բաժնետոմսերի, դրանց տեսակի և սեփականատերերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը: Մինչ այս, Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով, բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի մասին ինֆորմացիան հնարավոր է եղել ստանալ միայն քրեական գործի շրջանակում՝ կասկածյալի կամ մեղադրյալի մասով՝ դատարանի հատուկ որոշմամբ: «Դեռևս 2001-ից ՍՊԸ-ների բաժնեմասերի սեփականատերերի ինֆորմացիան բաց է, իսկ 2013-ից դրան ուղիղ հասանելիություն ունեն նաև պետական մարմինները: Այս տարիների ընթացքում բազմիցս փորձ է արվել բացել նաև բաժնետերերի մասին ինֆորմացիան, սակայն ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ քաղաքական, այդ նախաձեռնությունները սառեցվել են»,- նշել է փոխնախարարը: Օրենքին կողմ է քվեարկել 80, դեմ՝ 31 պատգամավոր: Բաժնետիրական է այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է բաժնետերերի միջև՝ ըստ որոշակի բաժնետոմսերի: Ոչ բաժնետիրական ընկերությունների դեպքում սեփականատերերի մասերը նկարագրելու համար օգտագործվում է «բաժնեմաս» հասկացությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |