Ռևազյան․ Դեպի ԵՄ թռիչքների իրավունքից զրկելու որոշումը չի ազդում միջազգային ավիաների վրա![]() 3 հունիսի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի և Եվրամիության թռիչքային անվտանգության կոմիտեի՝ ՀՀ ավիաընկերություններին դեպի Եվրոպա թռիչքների իրավունք չտալու որոշումը որևէ ազդեցություն չի ունենա միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ՀՀ և հակառակ ուղղություններով չվերթեր իրականացնելու վրա: Որոշման պատճառը երկար տարիներ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ Նա նշել է, որ մայիսի 12-ին Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստն էր, որի արդյունքում այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա որոշվել է Հայաստանում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Որոշմամբ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների): Որոշումը չի տարածվում այլ երկրների ավիափոխադրողների, այդ թվում նաև դեպի ՀՀ թռիչքներ ունեցող Ryanair-ի ու Wizzair-ի վրա։ Ցանկում ներառված բոլոր ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ երկրներ։ Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022-ի նոյեմբերին: Անդրադառնալով ներկայացված պարզաբանումներին, վարչապետը նշել է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի մինչև 2022 թ. նոյեմբերը հետագա քայլերի ճանապարհային քարտեզ և դրա իրականացման ժամանակացույց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |