Փաշինյան․ Պետք է սկսել հակահամաճարակային շարժում 4 հունիսի 2020 - 10:06 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ շատ խիստ հանրային հսկողություն է պետք սահմանել հակահամաճարակային սահմանափակումների պահպանման առումով՝ հակահամաճարակային շարժում սկսելով։ Նա կոչ է արել պահպանել կանոնները և հրապարակել խախտումների դեպքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բանկերին, Հայփոստին, տրանսպորտին, պետկառավարման մարմիններին։ Ըստ նրա՝ դա թույլ կտա պարզել խախտումներն ու պատախանատվության ենթարկել։ «Որպեսզի կարողանամ պատժել բոլոր այն պաշոտնայներին, որոնք չեն պահպանում հակահամաճարակային կանոններն իրենց գերատեսչություններում, աշխատավայրում»,- ասել է նա։ Փաշինյանը կոչ է արել հակահամաճարակային շարժում սկսել՝ դա ենթադրում է կանոնների պահպանում։ Երկրորդը՝ վերահսկել կանոնների կատարումը մյուսների կողմից՝ լուսանկարել, տեսանկարահանել և հրապարակել խախտոմները սոցցանցերում, ուղարկել ֆեյսբուքյան իր էջին։ «Բանկերի դեպքում, օրինակ, պարզվեց, որ մի քանի ժամում հարցերը լուծվեցին՝ բանկերը հասկացան, որ դա շատ վատ է անդրադառնում իրենց հեղինակության վրա»,- ասել է նա։ Վարչապետը նաև կոչ է արել հանրային վերահսկողություն սահմանել կանգառներում , դպրոցներում, հասարակական վայրերում՝ հիշեցնելով, որ հունիսի 4-ից դիմակ կրելը պարտադիր է նաև բաց տարածքում։ Փաշինյանը հայտարարել է, որ ոստիկանությունում ստեղծվել է մոնիտորինգային խումբը, որը հետևելու է սոցցանցերում խախտումների հրապարակումներին։ Վարչապետը հավելել է, որ պարետատան հետ ունեն մի քանի մշակած սցենար և առաջիկայում որոշում կկայացվի, թե որը կյանքի կկոչվի։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում, հունիսի 4-ի դրությամբ 697 նոր դեպք է գրանցվել։ Նա հայտնել է նաև, որ մահվան 15 դեպք է գրանցվել՝ 6-ը կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով։ Այդպիսով մահվան դեպքերը կորոնավիրուսից 176 են, իսկ այլ պատճառով՝ 68։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |