Փաշինյան․ Հակաճգնաժամային միջոցառումներով 100 մլրդ դրամի աջակցություն է բաժանվել![]() 4 հունիսի 2020 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում շահառուներին տամադրված աջակցության ընդհանուր թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարությունը մշակել է աջակցության 19 ծրագիր՝ ուղղված բիզնեսին, սոցիալապես անապահովներին, ուսանողներին և աջակցության կարիք ունեցող մյուս խմբերին։ «Ընդ որում, 9-րդ հայտնի միջոցառմամբ, որն, ըստ էության, չգրանցված աշխատողների համար էր նախատեսված, 186,000 երեխայի աջակցություն է ցուցաբերվել՝ 4․9 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ 8-րդ միջոցառման շրջանակում 124,000 մարդու է աջակցություն ցուցաբերվել, նրանք այն մարդիկ են, որոնք համատարած սահմանափակումների պատճառով աշխատանք չեն ունեցել։ Նրանց 8․4 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել»,-ասել է վարչապետը։ Փաշինյանը հիշեցրել է անհատական վարքագծի փոփոխությամբ վիրուսի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին և կրկին նշել, որ հունիսի 4-ից քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն դիմակով։ Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |