ՀՀ-ն քվեարկություն է պահանջել ՄԱԿ ԳՎ նստաշրջանի նախագահի պաշտոնում թուրք թեկնածուին հաստատելու համար![]() 4 հունիսի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել Թուրքիայի թեկնածուին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի նախագահ հաստատելու համար, տեղեկացնում է Associated Press-ը: Դիվանագետները, որոնք չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, վերոնշյալ 3 երկիրն են նշել։ Թեկնածուն միայն մեկն է՝ Թուրքիայի փորձառու ներկայացուցիչ Վոլքան Բոզքերը։ Նրա անունը նախապես ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ միաձայն հավանություն ստանալու համար, սակայն որոշ երկրներ քվեարկություն են պահանջել, նշում է պարբերականը։ ՄԱԿ-ի անդամ 193 երկրիրը պետք է ընտրեն Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի նախագահին։ Նստաշրջանը մեկնարկելու է 2020-ի սեպտեմբերին։ 2019-ին ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հայտարարեցին, որ որոշվել է եռակողմ գործընկերություն հաստատել երկրների միջև։ Նախարարները համաձայնել են առավել ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակներում և ընդգծել աշխարհի՝ որոշումների կայացման կենտրոններում սփյուռքի հիմնախնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |