Թորոսյան․ 59 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է, 391՝ ծանր![]() 4 հունիսի 2020 - 11:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից ծանր վիճակում է 391 մարդ, ծայրահեղ ծանր՝ 59։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ թոքերի օդափոխության սարքին միացված է 15 անձ։ Ըստ Թորոսյանի` վտանգավոր միտում է նկատվում․ նոր դեպքեր են գրանցվում տարբեր արտադրամասերում։ Նա նշել է նաև, որ ախտորոշված դեպքերի միայն 15-20 տոկոսի հոսպիալացման անհրաժեշտություն կա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով տեսակապով է միացել նիստին, հայտարարել է՝ խնդիրն այն է, որ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր քաղաքացիներին։ Սակայն, վարչապետն ավելի մեծ խնդիր է համարում սահմանափակումների պահպանումը։ Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 11,221-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 697-ով: Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 176 դեպք կա, այլ պատճառով՝ 68։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 63,459 անձ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |