ԱՆ․ ԲԿ-ները ծանրաբեռնված են, տեղի խնդիր կարող է առաջանալ![]() 4 հունիսի 2020 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում հիվանդանոցները շատ ծանրաբեռնված են, հնարավոր է՝ տեղի խնդիր առաջանա, բայց այս պահին փորձ է արվում ծավալումներով այդ հարցը փակել, PanARMENIAN.Net ին ասաց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա նշեց, որ չունի ինֆորմացիա ՌԴ-ի կամ Վրաստանի օգնությանը դիմելու մասին։ Հարցին, թե վերջին օրերին կորոնավիրուսից առողջացածների թիվը փոքր է, իսկ վարակվածներինը՝ 14 օր առաջվա տվյալներով հարյուրների է հասել՝ Նիկողոսյանը նշեց, որ վարակը հաղթահարածների թիվը փոքր է, քանի որ համակարգային փոփոխություն է եղել։ «Մայիսի 22-ից այդ մարդիկ մտել են համակարգ՝ տնային բուժման տակ, դեռ 14 օրը չի լրացել, եթե հաշվում ենք մայիսի 22-ից մինչ օրս։ Պոլիկլինիկաների բժիշկները պետք է հետևեն այդ ընթացքին, 14-րդ օրը համակարգում կատարեն այդ փոփոխությունը։ Ըստ այդմ, նրանք դառնում են առողջացած», - ասաց նա։ Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |