Ադրբեջանի ղեկավարությունը հովանավորում է ցանցային բանդաները Բաքվի համար «խնդրառատ» հայկական կայքերը լիկվիդացնելու համար21 հունվարի 2009 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերներն արդեն 2 օր շարունակ փորձում են կոտրել «Միտք» վերլուծական կենտրոնի կայքը (www.mitq.org): Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Միտք» տեղեկատվա-վերլուծական գործակալության ղեկավար Էդուարդ Աբրամյանը: «Առաջին անգամ հաքերներին հաջողվեց կոտրել մեր կայքի FTP սերվերը, բայց սերվերի անվտանգության պարամետրերը հզորացնելուց հետո կայքի վրա կատարվող հարձակումները դադարեցին եւ վերսկսվեցին հունվարի 21-ի վաղ առավոտյան: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ակտիվորեն հովանավորում է նման ցանցային բանդաները Բաքվի համար «խնդրառատ» զանազան հայկական կայքերը լիկվիդացնելու համար, եւ www.mitq.org-ը նրանց համար բացառություն չէ: Հայկական կայքերի գրոհները ադրբեջանցի հաքերների սիրելի զբաղմունքն են, ըստ երեւույթին, հենց այդպիսով են նրանք ինքնահաստատվում»,- նշել է Աբրամյանը:Նա նաեւ նկատել է, որ պարբերական հարձակումների են ենթարկվում նաեւ այլ հայկական կայքեր: «Օրինակ` մեզ հայտնի է, որ պարբերական հարձակումների է ենթարկվում Ոսկանապատ տեղեկատվա-վերլուծական կենտրոնի կայքը (www.voskanapat.info), որի հետ ակտիվորեն համագործակցում են «Միտք» կենտրոնի փորձագետները: Ադրբեջանցի հաքերների նշանակետի տակ է նաեւ «Նացիոնալ» հայալեզու տեղեկատվական գործակալությունը (www.natnews.info): «Միտք» վերլուծական կենտրոնը հայտնի է կովկասյան տարածաշրջանում հայկական պետականության ռազմա-քաղաքական եւ տնտեսական ազդեցությունն ուժեղացնելու ուղղությամբ տարվող իր վերլուծա-հետազոտական գործունեությամբ»,- ընդգծել է Էդուարդ Աբրամյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |