Մասկի SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել ևս 60 մինի-արբանյակ 4 հունիսի 2020 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Իլոն Մասկի SpaceX ընկերությունն ընդամենը 4 օրվա ընթացքում Տիեզերք է բաց թողել իր երկրորդ Falcon 9 հրթիռը, որը փոխադրել է ևս 60 մինի-արբանյակ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Հրթիռի բացթողումը մեկնարկել է Ֆլորիդայից և չի ներառել տիեզերագնացների։ Այն թռչել է Starlink լայնաշերտ ինտերնետ արբանյակների մեծ խմբաքանակի ուղղությամբ։ Դրանք կմիանան Starlink այլ արբանյակներին Երկրի ուղեծրում՝ կազմելով ցանց, որը կծառայի որակյալ ինտերնետի ապահովման համար՝ հատկապես դրա կարիքն ունեցող շրջաններում։ Այժմ Starlink ուղեծրային խումբը բաղկացած է տիեզերական 480 սարքից, իսկ SpaceX-ը համարվում է աշխարհի խոշորագույն արբանյակային օպերատորը։ Թռիչքից 15 րոպե անց Starlink հրթիռների խումբը, որոնցից յուրաքանչյուրի քաշը կազմել է 260 կգ, առանձնացել են երկրորդ հատվածից՝ մտնելով էլիպսաձև ուղեծրի մեջ, որի բարձրությունը 212-ից 386 կմ է։ SpaceX-ի ինժեներների կողմից ստուգվելուց հետո արբանյակները սեփական իոնային շարժիչների օգտագործմամբ կբարձրանան կանոնավոր ուղեծիր՝ 550 կմ բարձրության վրա։ Ապագայում SpaceX-ը նախատեսում է ընդլայնել ուղեծրային արբանյակների խումբը՝ հասցնելով դրանց թիվը 12,000-ի։ Նպատակ կա ստեղծելու լայնամասշտաբ ցանց՝ ցանկացած կետում Երկրի բնակիչներին հնարավորություն տալով օգտվել ինտերնետի հնարավորությունից։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |