Ջավախքում կորոնավիրուսի 1-ին դեպքն է գրանցվել

Ջավախքում կորոնավիրուսի 1-ին դեպքն է գրանցվել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Ջավախքում։ Հունիսի 2-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղից Գորիի ռազմական հոսպիտալ տեղափոխած 44-ամյա բնակչի թեստի պատասխանները դրական են եղել, ինչը նշանակում է, որ պացիենտը վարակված է կորոնավիրուսով:

Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը նշել է, որ Ղաուրմայի բնակչի մոտ թույլ դրական արդյունք է հայտնաբերվել, գրում է «Ալիք Մեդիան»։

«Պացիենտը վիրուսակիր է, սակայն կարող ենք ենթադրել, որ վարակիչ չէ, քանի որ սիմպտոմներ չունի: Նրա ընտանիքի 4 անդամին կտեղափոխեն կարանտինային գոտի: Ինչ վերաբերում է գյուղի մյուս բնակիչներին, դեռևս սպասում ենք հրահանգների, որպեսզի կատարենք հանձնարարությունները»,- նշել է Եղոյանը:

Հունիսի 2-ին շտապ օգնության աշխատակիցները Գորիի ռազմական հոսպիտալ են տեղափոխել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակչին, ով վերջերս էր ժամանել Ռուսաստանից: Նա պարտադիր 14-օրյա կարանտին է անցել Գուդաուրիում, որտեղից վերադարձել էր մայիսի 31-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---