Դիաբետով, սիրտանոթային հիվանդությամբ 68-ամյա բժիշկը բուժվել է կորոնավիրուսից![]() 4 հունիսի 2020 - 18:25 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը բուժվել է կորոնավիրուսից ու երկկողմանի թոքաբորբից, հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։ Պատրիկյանը ԲԿ է տեղափոխվել մայիսի 21-ին։ Բժիշկը հայտնել է, որ վարակվել է մասնագիտական պարտականությունները կատարելիս և մեղավորներ չի փնտրում վարակման համար։ «Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, մի խոսքով նման վարակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել»,-պատմել է առողջացած բժիշկը՝ հավելելով, որ իր փրկվելը հավասար էր հրաշքի։ Բժիշկը հորդորել է պահպանել հակահամաճարակային կանոնները և հետևել ցուցումներին։ Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |