Փաշինյան․ Շնորհակալ եմ Անանյանին, հուսամ՝ նրա արած փոփոխությունները կխորանան![]() 5 հունիսի 2020 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար եղանակով շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Դավիթ Անանյանին։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Անանյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Կարծում եմ՝ ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում, և հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որոնք սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ընթացքում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան», - ասել է նա։ Հունիսի 4-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ շնոհակալությւոն հայտնել վարչապետ Փաշինյանից։ Անանյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2018-ին՝ հեղափոխությունից հետո։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |